211652_close_icon
views-count3868 դիտում article-date 20:03 25-02-2016

Ինչ քայլի է դիմել Հովհաննեսը, երբ հարեւանն ու նրա անչափահաս դուստրը որդուն մեղադրել են հարեւանի աղջկա նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեջ

48-ամյա Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր որդի` Արտակ Հովհաննիսյանի կողմից անչափահաս հարևանուհի Լ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մասին վերջինս և նրա հոր` Վ-ի կողմից սուտ տեղեկություններ տարածելու հարցի շուրջ նրանց հետ ունեցած անբարյացկամ փոխհարաբերություններից ելնելով Վ-ի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով գնացել է նրա տուն և իր հետ վերցրած փայտով հարվածել ու կոտրել է նրա տան 1-ին հարկի 3 հատ եվրոպատուհանների ապակիներն ու պատուհանների թվով 2 հատ ցանցերը, ինչի հետևանքով Վ.Մինասյանին պատճառվել է 42.056ՀՀ դրամի նյութական վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեակական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհառանալը: Այս մասին մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր