Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու վրա տորթեր են նետել. տեսանյութ
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնու վրա անհայտ անձինք տորթեր են նետել կազմակերպության գրասենյակի մոտ։
«Հիմա էլ հիմնադրամում բոլորն ուզում են ինձ հետ սելֆի անել»,- «Ինտագրամ»-ում տեղադրելով տորթով շաղախված դեմքը պատկերող նկարը՝ գրել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը։
«Կրեմլն այնքան ուժեղ է, իսկ Պուտինի վարկանիշն այնքան բարձր է, որ միայն տորթերն են փրկում»,- հավելել է Նավալնին։
LifeNews-ը հրապարակել է ընդդիմադիր գործիչ Նավալնու վրա հարձակման տեսանյութը։ Կադրում երևում է, թե ինչպես է անծանոթ տղամարդը տորթը լղոզում Նավալնու դեմքին։