Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին վաճառիք է հանվել eBay-ում, գրում է Foreign Policy-ն:
Նշվում է, որ երկրի տնտեսական զարգացման նոր պկանի առաջարկի շուրջ իր ելույթի ժամանակ աս-Սիսին հայտարարել է, որ պատրաստ է նույնիսկ իրեն դնել վաճառքի, եթե դա կօգնի Եգիպտոսին:
Նախագահի այդ հայտարարությունը արագորեն վերածվել է սոցցանցերում կատակի ու ծաղրի ալիքի: Դրանից հետո eBay-ում լոտ է հայտնվել՝ Եգիպտոսի նախագահի լուսանկարներով, իսկ նախնական գինը մի քանի ժամվա ընթացքում հասել է 100 հազար ԱՄՆ դոլարի:
Այդուհանդերձ, մի քիչ ուշ տվյալ էջը փակվել է: