1991 դիտում
15:14 24-02-2016
ԼՂՀ վարչապետը Սարուշենում և Ավետարանոցում մասնակցել է համայնքապետների հաշվետվություններին
Փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն և Ավետարանոց գյուղեր և մասնակցել այդ համայնքների ղեկավարների՝ 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը, միաժամանակ հանդիպումներ է ունեցել տեղի բնակչության հետ:
Սարուշենի համայնքի ղեկավար Վիրաբ Բալայանը, ներկայացնելով իր մեկամյա գործունեությունը, շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ գյուղի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար:
Նա նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում պետական միջոցներով գյուղն ամբողջությամբ գազաֆիկացվել է, վերանորոգվել է դպրոցը, իսկ մանկապարտեզի համար կառուցվում է նոր շենք, որի շինաշխատանքներն արդեն ավարտին են մոտենում:
Համայնքային ենթակառուցվածքների խնդիրների հիմնական մասը լուծված է նաև Ավետարանոց համայնքում: Գյուղապետ Հովիկ Գաբրիելյանը հաշվետվության ժամանակ նշել է, որ Ավետարանոցն ապահովված է շուրջօրյա խմելու ջրով, մանկապարտեզը գործում է նորակառույց շենքում, ընթանում են գյուղամիջյան ճանապարհների սալահատակման աշխատանքները:
Գործադիր իշխանության ղեկավարը բավարար է գնահատել համայնքների ղեկավարների գործունեությունը և անդրադարձել գյուղերի հիմնախնդիրներին, ներկայացրել դրանց լուծման իր տեսլականը: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել նշված համայնքների ենթակառուցվածքների բարելավման հարցը, սակայն բնակիչների սեփական եկամուտների ավելացման գործում անհրաժեշտ է տեղերից նախաձեռնություններ լինեն:
«Անընդունելի է, երբ գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող համայնքները գյուղմթերք են ներկրում: Ձեզնից ակնկալվում է նախաձեռնողականություն, իսկ կառավարությունը կանգնած է գյուղացիների կողքին և պատրաստ է հնարավորինս աջակցել եկամուտների նոր աղբյուրներ ստեղծելու գործին»,- նշել է վարչապետը և հավելել, որ գործադիրն առաջիկայում գյուղացիներից այդ առումով առաջարկություններ է սպասում:
Ա. Հարությունյանը պատասխանել է նաև բնակիչներին հուզող հարցերին, իսկ հանդիպումից հետո ծանոթացել է Սարուշենում մանկապարտեզի համար կառուցվող շենքի շինաշխատանքներին, Ավետարանոցի ակումբի և գյուղապետարանի շենքային պայմաններին, ինչպես նաև այցելել է նշված համայնքում գործող՝ փայտի հումքով արտադրվող բիովառելիքի արտադրամաս:
Այցի ընթացքում Ա. Հարությունյանին ուղեկցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
[b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
13:32 03-03-2014
ԼՂՀ վարչապետը ծանոթացել է մի շարք գյուղերի համայնքապետերի հաշվետվություններին
1660 դիտում
13:38 31-10-2015
ԼՂՀ վարչապետը մասնակցել է համայնքապետների դասընթացի փակման արարողությանը
1704 դիտում
15:08 12-12-2015
Ավարտվել են ԼՂՀ համայնքապետների համար կազմակերպված դասընթացները
Այս բաժնից
1342 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1150 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1585 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է