211652_close_icon
views-count1386 դիտում article-date 15:08 12-12-2015

Ավարտվել են ԼՂՀ համայնքապետների համար կազմակերպված դասընթացները

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն այսօր մասնակցել է կառավարության աշխատակազմի կողմից հանրապետության համայնքների ղեկավարների համար կազմակերպվող հերթական՝ իններորդ դասընթացի փակման արարողությանը: Բարձր գնահատելով համայնքների զարգացման գործում համայնքապետների դերը՝ փոխվարչապետն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ նրանք կիրառելու են դասընթացների արդյունքում ստացած գիտելիքներն իրենց հետագա աշխատանքում՝ բարձրացնելով ՏԻՄ-երի գործառութային արդյունավետությունը: «Փորձը ցույց է տվել, որ աշխատանքի հաջողության կարևոր գրավականներից է ճիշտ կառավարումը: Ուստի, գործադիր իշխանության նպատակն է նման դասընթացների միջոցով ունենալ համայնքների ավելի պատրաստված ղեկավարներ, քանի որ արդյունավետ աշխատանքի համար անհատից շատ բան է կախված»,- ասել է Ա. Աղաբեկյանը: Հաջողություն մաղթելով դասընթացին մասնակից համայնքապետներին՝ փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը միշտ պատրաստ է նրանց հետ քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք կնպաստեն համայնքների զարգացմանը: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր