7648 դիտում
09:33 24-02-2016
Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը օրինական իրավունք է ունեցել չծառայելու, սակայն անձամբ է պնդել՝ անցնել ժամկետային ծառայության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ թոռը` Լևոն Դավիթի Տեր-Պետրոսյանը, այս տարի մեկնել է ժամկետային զինվորական ծառայության եւ իր ծառայությունն անցկացնում է Երևանի զորամասերից մեկում: Հայաստանի ներկա իրողության համար առաջին նախագահի թոռան բանակում ծառայելու հանգամանքը, մեղմ ասած, անսովոր է:
Ավելին՝ պարզվում է՝ կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանն օրինական իրավունք է ունեցել ազատվելու զինվորական ծառայությունից, սակայն երիտասարդն անձամբ պնդել է, որ ինքը ցանկանում է անպայման ծառայել բանակում և չի օգտվել տարկետում ստանալու իր իրավունքից: «Ժողովուրդ»-ը փորձեց վերը բերված լուրը ճշտել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1384 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով