211652_close_icon
views-count2014 դիտում article-date 19:32 20-02-2016

ՊՆ կենտորանական ապարատի ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը

Փետրվարի 19-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների պլանավորման ու կազմակերպման հարցերին: ՊՆ կենտորանական ապարատի ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Վերջին շրջանում, չնայած տարատեսակ շահարկումներին, զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների գործընթացի բարելավման, դրա թափանցիկության ապահովման և օրինախախտումների նվազեցման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները էականորեն բարելավել են ոլորտի մակարդակը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ նյութատեխնիկական ապահովման խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, թեև դրական տեղաշարժն ակնհայտ է, սակայն, այնուամենայնիվ, կան նաև բացթողումներ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ փաստեց, որ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ոլորտում օբյեկտիվություն և արդարություն ապահովելու նպատակով՝ պետք է հնարավորինս կենտրոնացնել ջանքերը՝ թույլ չտալով ցանկացած տեսակի չարաշահում և հովանավորչություն: Խորհրդակցության ավարտին՝ Սեյրան Օհանյանը և Գևորգ Կոստանյանը հստակ ցուցումներ տվեցին՝ գնումների գործընթացի վերահսկողության ուղղությամբ կազմել համատեղ աշխատանքային պլան և ինքնուրույն աշխատանքով հետևողականորեն շարունակել ոլորտի բարելավումը՝ ուշադրություն չդարձնելով անհիմն շահարկումներին:

Նմանատիպ նյութեր