Հանրահայտ «թմբլիկ մոդել» Էշլի Գրեմը զարդարել է հայտնի ամսագրի շապիկը. ֆոտոշարք
28-ամյա plus-size մոդել Էշլի Գրեմն աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկն է:
Այս անգամ ամերիկուհին զարդարել է Sports Illustrated հայտնի ամսագրի շապիկը: Թմբլիկ աղջիկների աջակցության շարժման ակտիվիստ ու մոդել Էշլի Գրեմը հնարավորությունը բաց չի թողել ցույց տալու, թե ինչ գեղեցիկ կարող է լինել մարմինը, որը չի համապատասխանում մոդելի մասին դասական պատկերացումներին: «Թմբլիկ լինելը սեքսուալ է»,- համոզված է մոդելը:
Sports Illustrated ամսագրում տեղ են գտել նաև 56-ամյա Նիկոլա Գրիֆինը, ինչպես նաև սևամորթ գեղեցկուհի Ֆիլոմենա Կաոնի լուսանկարները:
Մենք ականատես ենք լինում նորաձևության աշխարհում հեղափոխությանը, երբ ընդլայնվում են գեղեցկության սահմանները և հայտնի ամսագրի շապիկը զարդարում են plus-size և տարիքով մոդելները: Ցանկացած տարիքում և ցանկացած քաշով կինը կարող է ֆանտաստիկ տեսք ունենալ,- նշել է մոդել Նիկոլա Գրիֆինը: