211652_close_icon
views-count1763 դիտում article-date 19:03 19-02-2016

Շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Գոհարիկ Ս.-ն, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում, հայտնել է ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Գոհարիկ Ս.-ն հայտնել է, որ ոստիկանության ծառայողի ուղղորդմամբ ինքն ու եղբայրը թմրամիջոցներ են գցել իրենց տանը հյուրընկալված ծանոթների հագուստների և նրանց ավտոմեքենաների մեջ: Այնուհետև ոստիկանության նույն ծառայողը հիշյալ անձանց քրեական պատասխանատվության չենթարկելու համար նրանցից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Գոհարիկ Ս.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր