Սիրիայի Տարտուս նավահանգիստ է ժամանել ռուսական «Зеленый Дол» հրթիռակիր նավը
Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի «Зеленый Дол» փոքր հրթիռակիր նավը հասել է Սիրիայի Տարտուս նավահանգիստ, հաղորդում է Ria Novosti-ն:
ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Վիտոկոն նշել է, որ նավը ժամանել է սիրիական նավահանգիստ երեկ, որտեղ հանձրարարկաններ է կատարելու, ինչից հետո նրան փոխարինելու է «Серпухов» ռազմանավը:
Այլ մանրամասներ ծովակալը չի հայտնել: