Ստոկհոլմում թուրքական մշակութային կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
Ստոկհոլմի հյուսիսային՝ Ֆիթյա թաղամասում գործող թուրք էմիգրանտների կողմից ստեղծված մշակութայինն կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել երեկ երեկոյան: Այդ մասին գրում է շվեդական Expressen թերթը՝ հղում անելով ոստիկանությանը:
«Կոտրվել են շենքի ապակիները, իսկ ներսից ծուխ է բարձրանում»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչ Սուեն-Յուրիմ Ուլսսոնը:
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունի պահին շենքում մարդ չի եղել: Դեպքի վայրում աշխատում են մասնագետները: