2859 դիտում
16:05 17-02-2016
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է որոշել, թե ով պետք է լինի սահմանամերձ Բերքաբերի դպրոցի տնօրենը. aravot.am
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2016թ. փետրվարի 15-ին թիվ 22-Ա որոշմամբ լուծել է Բերքաբերի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Վոլոդյա Բալասյանի հետ 2014թ. հունվարի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը, փոխանցում է [url=http://www.aravot.am/2016/02/17/658401/]aravot.am[/url]-ը:
Նույն օրը մարզպետն ընդունել է 21-Ա որոշումը, որում ղեկավարվելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով եւ 16-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 28.1 կետով, հիմք ընդունելով ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի 2016թ. փետրվարի 5-ի 01/1278-16 գրությունը, որոշել է Գայանե Խուդավերդյանին նշանակել «Բերքաբերի միջնակարգ դպրոց» ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում եւ նրա հետ կնքել 5 տարով աշխատանքային պայմանագիր: Զանգահարեցինք Վոլոդյա Բալասյանին: Նա ասաց, որ ինքը հոգեկան ապրումների մեջ է, չի կարող երկար խոսել: Ասաց. «Ես Վաչե Գաբրիելյանին չեմ ճանաչում, նրան միայն հեռուստացույցով եմ տեսել, ինչո՞ւ նա պետք է որոշի իմ ճակատագիրը»:
Ահա և վերջ....«Իր վերջն ունի ամեն հեքիաթ...»,- կասեր Սևակս....
13 տարի աշխատելով մի հաստատությունում և 2 տարի ղեկավարելով այդ հաստատությունը' հեռանում եմ... Հեռանում եմ հպարտության անխախտ գիտակցումով, անձնվիրության դասս սերտած, մանկավարժի, տնօրենի և , ամենակարևորը, Մարդու արժեքային համակարգերի միջև հավասարության նշան դնելով, մաքառած, ինքնահարստացած, սակայն.... ցավոք, չարժևորված...
Մնաս բարով, իմ 13-ամյա տուն` իմ լավ ու վատ հուշերի օրրան դպրոց... Մնաք բարով , սիրելի աշակերտներ, ծնողներ, բարերարներ,ընկերներ...Ձեր նկատմամբ իմ հարգանքի մասին գրելու համար հայերենի բոլոր ածականները մանկական են միշտ...Այդ պատճառով ,,շնորհակալանքիս,, խոսքերը չվերագրեք ձեզ...
Շնորհակալություն անեզր էնտուզիազմս այստեսակ նկատելու համար, մրցութային ու վարկանիշային մրցույթներում իմ տնօրենության օրոք դպրոցի հաղթանակը «տեսնելու» համար, ու, առհասարակ , ինձ «օբյեկտիվ» վարկանիշավորելու համար...
Կյանքիս հերթական աստիճանը հաղթահարված է...
Հեռանում եմ երգով, վեհությամբ, հեռանում եմ լեռնացած կարոտով, գնահատվածության նոր եզերքների փնտրտուքի միամիտ ակնկալիքով...
Բարով մնաք....
Վլադ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան [url=https://web.facebook.com/vlad.balasyan/posts/886259151494550?pnref=story&__mref=message_bubble]էջ[/url]
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2016/02/17/658401/]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
12888 դիտում
22:53 13-05-2020
Ընտանիքի 3 և 6 տարեկան երեխաները գնդակոծության պահին բակում խաղալիս են եղել․ Բերքաբերի գյուղապետի ԺՊ
1252 դիտում
23:19 17-04-2024
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան․ news.am
2372 դիտում
09:27 11-11-2014
Վաչե Գաբրիելյանը՝ ՀՀ փոխվարչապետ նշանակվելու հավանականության մասին. ՀԺ
Այս բաժնից
640 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
625 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
505 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել