211652_close_icon
views-count51979 դիտում article-date 14:12 17-02-2016

Ծեծկռտուք՝ Գյումրիի նախկին քաղաքապետի և «Օլիմպիական Հայաստան» մարզական միության մարզիչի միջև. ցերեկվա կռիվը շարունակվել է կեսգիշերին. հայտնի է մասնակիցների ինքնությունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրի քաղաքի Ռուսթավելու փողոցի 63/1 «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի 39 տան բնակիչ, 55-ամյա Վարդան Կոլյայի Ղուկասյանի, նույն հասցեի բնակիչ, 33-ամյա Սպարտակ Վարդանի Ղուկասյանի, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի 188 ա շենքի բնակիչ, 30-ամյա Պատվական Հովհաննեսի Մադոյանի, Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 26 տան բնակիչ, 37-ամյա Նորայր Գագիկի Սոլոյանի, Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի 4/5 տան բնակիչ, 37-ամյա Գարիկ Սամվելի Բաղդասարյանի միջև: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը, արդեն կեսգիշերին Գ. Բաղդասարյանը գնացել է Վ. Ղուկասյանին պատկանող Աբովյան փողոց 256 հասցեում գտնվող նախկին դատարանի տարածք, որտեղ շարունակվել է վիճաբանությունը, որի ժամանակ Վ. Ղուկասյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Գ. Բաղդասարյանին: Ըստ տեղեկությունների՝ նույն օրը Վ. և Ս. Ղուկասյանները ծեծի են ենթարկել նաև Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի 149 տան բնակիչ, 46-ամյա Արթուր Սուրենի Թումանյանին, իսկ Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 55 տան բնակիչ, 34-ամյա Կոլյա Գևորգի Ղուկասյանը ծեծի է ենթարկել Սլաբոտկա թաղամասի բնակիչներից մեկին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվել և ոստիկանություն են հրավիրվել Պ. Մադոյանը, Ա. Թումանյանը, Ն. Սոլոյանը և Գ. Բաղդասարյանը, ովքեր ոստիկանությունում հայտնել են, որ այդ օրը իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել և ոչ ոքի կողմից ծեծի չեն ենթարկվել: Հետաքննիչի կողմից վերջիններիս տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Վ. և Ս. Ղուկասյանները ազատ են արձակվել: Կումայրիի ոստիկանությունը որոնում է Կ. Ղուկասյանին, իսկ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ Վ. Ղուկասյանի թիկնապահների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետն է, իսկ Սպարտակը՝ նրա որդին: Ն. Սոլոյանն աշխատում է «Անման» ՍՊԸ-ում՝ որպես գազալցակայանի հերթափոխի ավագ, իսկ Գ. Բաղդասարյանը՝ «Օլիմպիական Հայաստան» մարզական միության մարզիչ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր