211652_close_icon
views-count1261 դիտում article-date 20:16 04-10-2014

«Լիվերպուլ»-ը դժվարին պայքարում կոտրեց «Վեստ Բրոմվիչ»-ի դիմադրությունը. տեսանյութ

Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Լիվերպուլ»-ը 7-րդ տուրում մրցեց «Վեստ Բրոմվիչ»-ի հետ: «Էնֆիլդ»-ում կայցած խաղն ավարտվեց մերսիսայդցիների 2:1 հաշվով հաղթանակով: Տանտերերին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել առաջին խաղակեսի վերջին րոպեին, երբ դիպուկ հարվածով աչքի ընկավ թիմի նորեկ Ադամ Լալանան: 56-րդ րոպեին հյուրերը Սանդրո Բերիանոյի 11 մետրանոց հարվածի շնորհիվ կարողացան վերականգնել հաշվի հավասարկշռությունը: Այդուհանդերձ հյուրերի ուրախությունը երկար չտևեց, քանի որ ընդամենը 5 րոպե անց Հենդերսոնը կրկին առաջ մղեց իր թիմին: 7 տուրից հետո Բրենդան Ռոջերսի սաները իրենց ակտիվում ունեն 10 միավոր և այդ ցուցանիշով գտնվում են առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում: [b]«Լիվերպուլ» - «Վեստ Բրոմվիչ»՝2:1[/b] Գոլեր՝ Լալանա 45՛, Հենդերսոն 61՛ - Բերիանո 56՛ (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր