52979 դիտում
23:36 01-02-2019
Կասկադյորական ավտովթար Աբովյանում. 22–ամյա վարորդը Opel-ով բախվել է գովազդային սյանն ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել հաստաբուն ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Աբովյանի բնակիչ, 22-ամյա Վանո Օհանովը իր վարած Opel մակնիշի 35 PC 279 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է կել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին, այնուհետև երկաթե գովազդային սյանը և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորոթյամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծռայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կոմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի պահպավող հատուկ տարածք:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում մի քանի հոգի, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ ով ներկայացել է, որ ինքը վարորդն է, իրականում նա չէ, և նրա համար փրկարարներին փորձում էր միջնորդել ինչ-որ երիտասարդ, ով ոստիկանության ՊՊՍ-ի աշխատակից է և նա իր կարճ խելքով փորձում է մոլորեցնել իրավապահներին:[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)