211652_close_icon

Այսօր բոլոր Սիրահարների` Սուրբ Վալենտինի օրն է

views-count7481 դիտում article-date 13:42 14-02-2016
Փետրվարի 14-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Սուրբ Վալենտինի օրը: Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրը գոյություն ունի ավելի քան 16 դար, սակայն սիրո տոները հայտնի են դեռևս հեթանոսական ժամանակներից: Այսօր բոլոր Սիրահարների օրն է: Սա այն գեղեցիկ տոներից մեկն է, որը միտված է զույգերի հարաբերությունների ամրապնդմանը: Հայաստանում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Սարգիսի տոնը: Եթե Հայ առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Սարգսի տոնը սիրահարների համար աղաբլիթի համտեսման օրն է, ապա Սուրբ Վալենտինի տոնին նրանք շտապում են կամ սիրո խոստովանություններ անել, կամ ուղղակի փոքրիկ սրտիկներ, սիրո բացիկներ նվիրել միմյանց:

Նմանատիպ նյութեր