Ռուսաստանը Սիրիայի ափեր կուղարկի ևս մեկ բազմաֆունկցիոնալ հրթիռային նավ
Սիրիայի ափեր է ուղարկվելու ՌԴ Ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի «Буян-М» նախագծի «Зеленый дол» փոքր հրթիռային նավը, որի վրա տեղակայված են «Калибр» տեսակի թևավոր դրթիռներ:
Առաջիկա օրերին նավը միանալու է Միջերկրական ծովում գտնվող էսկադրիլիային:
«Буян-М»-ը «գետ-ծով» դասի բազմաֆունկցիոնալ նավ է՝ 949 տոննա ջրատարողունակությամբ: Նավի երկարությունը կազմում է 74 մետր, լայնությունը՝ 11 մետր: Այն ունակ է ընթանալ ժամում մինչև 2500 մղոն արագությամբ: Հագեցած է А-190 ականանետային համակարգերով, «Կալիբր» հրթիռային և «Գիբկա» զենիթահրթիռային համալիրներով: