4295 դիտում
09:38 13-02-2016
Թավշյա հեղափոխության նման իրավիճակ է ձևավորվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեորգի Կուտոյանը, ով ընդամենը տասը օր առաջ նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, երեկ նշանակվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ասել, թե այս նշանակումն անակնկալ էր, նշանակում է՝ ոչինչ չասել: Իրականում, այս նշանակումը նման էր ամպրոպի՝ բաց երկնքում:
Բանն այն է, որ Գեորգի Կուտոյանը պետական կառավարման համակարգում իր կարճատև պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության համակարգում երբևէ չի աշխատել: Ուստի՝ Սերժ Սարգսյանի կողմից նրան նման պատասխանատու պաշտոն վստահելը, թերևս, դժվար էր կանխատեսել: Սակայն այս նշանակումն ուշագրավ է ոչ թե իր անակնկալ լինելով, այլ՝ քաղաքական դաշտում դրա ազդեցությամբ: Ամանորից հետո իշխանական կուլիսներում լուրեր էին տարածվել այն մասին, թե, իբր, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ որպես իշխանության երիտթևի ներկայացուցիչ, տապալվել է, և Սերժ Սարգսյանը պատրաստվում է նրան պաշտոնանկ անել: Այս լուրերի տարածմանն ակտիվ օժանդակում էին նաև նույն երիտիշխանավորները:
Գեորգի Կուտոյանի՝ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելն այդ լուրերի վրա, կարծես, յուղ լցրեց, և բոլորը սպասում էին, որ Կոստանյանը, ուր որ է, հրաժարական կտա, և նրան կփոխարինի Կուտոյանը: Սակայն, իրականում, Կուտոյանը դատախազություն էր ուղարկվել այնտեղից արդեն գնդապետի կոչումով ԱԱԾ տեղափոխվելու համար: Իսկ Կոստանյանի մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերն ընդամենը միտված էին բթացնելու իշխանության «հնաբնակների» զգոնությունը, մինչև որ Սերժ Սարգսյանն ավարտին կհասցներ երիտիշխանավորներին իշխանության կարևորագույն հերթական օղակը հանձնելու գործընթացը: Թավշյա հեղափոխության նման մի իրավիճակ է ձևավորվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
15864 դիտում
10:19 25-04-2018
Թավշյա հեղափոխության երկրորդ արարը. «Ժողովուրդ»
2965 դիտում
10:38 30-08-2018
Թավշյա հեղափոխության օրերին միջազգային պահուստները կտրուկ նվազել են․ «Ժողովուրդ»
1264 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը