211652_close_icon
views-count3166 դիտում article-date 11:59 25-09-2014

«Ռ.Վ գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանը դարձել է երկու ազատամարտիկների ընտանիքների կռվախնձոր. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Աշտարակ-Էջմիածին խճուղում գտնվող «Ռ.Վ գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանը դարձել է երկու ազատամարտիկների ընտանիքների կռվախնձոր: Բանն այնտեղ է հասել, որ նրանք սկսել են զենքով սպառնալ միմյանց: Դեռևս 2013թ. փետրվարի 5-ին «ժողովուրդ»-ը գրել էր, որ «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանում կրակոցներ են հնչել: Գազալցակայանի սեփականատեր, 31-ամյա Ռաֆայել Մխիթարյանը կրակել էր Աշտարակի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տեսուչների վրա, քանի որ վերջիններս 3,5 միլիոն պարտքի դիմաց դադարեցրել էին գազալցակայանի գազի մատակարարումը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ազատամարտիկ Վահագ Մխիթարյանի որդին՝ Ռաֆայելը, պատմել էր, որ Աշտարակ քաղաքի ԳԳՄ-ի տնօրեն, Ապարանի նախկին քաղաքապետ Ռուբեն Հայրապետյանը որոշ մարդկանց հետ միավորվելով ամեն ինչ անում է իր գազալցակայանը խլելու համար: Սակայն այն ժամանակ Ռաֆայել Մխիթարյանը կոնկրետ անուններ չէր տվել, թե ովքեր են այդ «որոշ մարդիկ», ովքեր ամեն գնով ցանկանում են իր գազալցակայանը խլել: Պարզվում է՝ կրակոցից մեկ տարի անց գազալցակայանի շուրջ շիկացած կրքերը չեն հանդարտվել: «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Ռաֆայել Մխիթարյանը պատմեց, որ Ապարանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը ցանկանում է տիրանալ իր՝ Աշտարակ-Էջմիածին խճուղում գտնվող «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանին. «Մինչ 2013թ. փետրվարի 5-ի հայտնի կրակոցը Ղուկաս անունով մի մարդ կար, ով ինձ ասաց, թե ուզում է ինձ հետ գազալցակայանի փայատեր լինել: Ավելի ուշ ինձ հայտնի դարձավ, որ Ղուկասը Ռազմիկ Պետրոսյանից պարտքով գումար է վերցրել, որ գազալցակայանի սեփականատերերից մեկը դառնա: Հետո Ղուկասն անհետացավ ու մինչ օրս չկա: Ռազմիկը եկավ, թե՝ ես ուզում եմ այս գազալցակայանը առնել, և սկսեց կամաց-կամաց մխրճվել իմ գազալցակայանի մեջ: Մինչև կհասկանայի, թե ինչ է կատարվում, մի օր Աշտարակի գազալցակայանի տեսուչները եկան ու պարտքի համար դադարեցրին գազի մատակարարումը: Ես ինչքան աղաղակեցի, որ՝ ախր պայմանավորվածություն ունեմ, որ կամաց-կամաց կմարեմ գազի պարտքը, հասկացա, որ մի բան այն չէ, ցանկանում են ինձ այնպիսի վիճակում թողնել, որ հրաժարվեմ գազալցակայանից: Ու այդպես խիստ զայրացած կրակեցի տեսուչների վրա ու հայտնվեցի ոստիկանությունում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր