3245 դիտում
16:34 09-02-2016
17-ամյա մանրանկարչուհին արյան քաղցկեղով է տառապում, Գերմանիայում բուժվելու համար 11000 եվրո է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անահիտ Կոստանյանը ծնվել է 1997 թվականին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: 2012թվականին երեխան գանգատներ է ունեցել, իրենց տեղամասային բուժկետում ախտորոշել են Էպիդեմիկ պարոտիտ (խոզուկ) հիվանդություն: Բուժման ընթացքում նրա վիճակն ավելի է բարդացել և ուղեգրել են Երևան Արյունաբանական ինստիտուտ: Այնտեղ էլ ախտորոշել են արյան քաղցքեղ և երեխան մեկ տարուց ավել ստացել է քիմիաթերապիայի և ճառագայթահարման կուրս: Արդյունքում ոչ մի դրական դինամիկա: Հիմա ոսկրային համակարգում ՝ բոլոր հոդերում ունի սուր ցավեր, դժվարությամբ է քայլում, ցավը տարածվել է արդեն ողնաշարի շրջանում, ռենտգեն նկարները ցույց են տալիս ոսկորների քայքայում: Հայրենի բժիշկները չեն կարողանում ստույգ ախտորոշում ներկայացնել, որպեսզի բուժումը ճիշտ և արդյունավետ լինի: Ծնողները դիմել են Գերմանիայի Դաշնության կլինիկաներին՝ ստույգ ախտորոշում և բուժման կուրս անցնելու համար, և ստացել են հրավեր: Նախնական ծախսերը կազմում են 11 000 եվրո: Անահիտը հրաշալի նկարում է և երազում է դառնալ մանրանկարչուհի:
Սիրելի՛ հայրենակիցներ, ընտանիքը՝ չունենալով միջոցներ, դիմում է ձեր աջակցությանը: Օգնենք աղջկան առողջանալու և իր երազանքն իրականացնելու: ՎՏԲ և ԱՐԱՐԱՏ բանկերում Անահիտի հայրիկի՝ Ռաֆայել Կոստանյանի անունով բացվել են հաշվեհամարներ
ՎՏԲ՝ 16009030917200 ՀՀ դրամ
Արարատբանկում՝
1510029126330149 Եվրո
1510029126330158 ՌԴ ռուբլի
1510029126330101 ԱՄՆ դոլար
SWIFT:ARMCAM22
Անահիտի մայրիկի՝Թեհմինեի հեռախոսահամարներն են՝ +37496330034, +37493390057, հայրիկինը՝ +37494157608:
[img]/ups/images/0109567001455016083762293.jpg[/img]
[img]/ups/images/0427212001455016081453450.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6233 դիտում
02:01 29-01-2016
7-ամյա Հայկը տառապում է արյան սուր լեյկոզով. նրան անհրաժեշտ է օգնություն
4303 դիտում
16:05 03-03-2016
2 զավակների միայնակ մայրը քաղցկեղով է տառապում և հայցում է յուրաքանչյուրիս օգնությունը. տեսանյութ
Այս բաժնից
928 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
793 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
697 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին