1238 դիտում
13:49 08-02-2016
«Սանիտեկ»-ը շարունակում է ձնամաքրման աշխատանքներն արտակարգ ռեժիմով
Ս.թ. փետրվարի 7 լույս 8-ի գիշերվանից մայրաքաղաք Երևանում շարունակվող ձյան տեղումներին զուգահեռ «Սանիտեկ» ընկերությունը Երևանի 10 վարչական շրջաններում իրականացնում է ձնամաքրման աշխատանքներ ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցների երթևեկելի հատվածներում և մայթերում:
Ներկայումս Երևանի փողոցներում աշխատում են ընկերության ավելի քան 60 հատուկ մեքենաներ և ավելի քան 500 աշխատակիցներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որը ձյան տեղումները չեն դադարում, և մաքրած ճանապարհները կարող են ձյան թույլ շերտով ծածկվել մինչև հաջորդ մաքրումը, «Սանիտեկ» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին զգույշ լինել ավտոճանապարհներին և դժվարանցանելի ճանապարհահատվածներ նկատելիս տեղեկացնել այդ մասին ընկերության թեժ գծի աշխատակիցներին՝ զանգահարելով 8090 հեռախոսահամարով:
«Սանիտեկ»-ը վստահեցնում է, որ ձյան տեղումների դադարից հետո 48 ժամվա ընթացքում ամբողջապես մաքրված կլինեն Երևանի գլխավոր ճանապարհները և 72 ժամվա ընթացքում ավարտին կհասցվեն երկրորդական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքները:
Մինչև այդ, ընկերությունը կշարունակի արտակարգ ռեժիմով իրականացնել ձնամաքրման աշխատանքները տեղումներին զուգահեռ:
«Սանիտեկ»-ը շնորհակալություն է հայտնում Երևանի բնակիչներին՝ ցուրտ ձմռան պայմաններում գիշեր, թե ցերեկ փողոցներում աշխատող ընկերության աշխատակիցներին օգնելու և աջակցելու, երբեմն նաև տաք ջուր ու թեյ հյուրասիրելու համար:
[img]/ups/images/0021145001454923819768157.jpg[/img][img]/ups/images/0585457001454923815820958.jpg[/img][img]/ups/images/0056603001454923815208529.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
3942 դիտում
22:55 16-12-2016
Ձնամաքրման աշխատանքներն իրականացվում են չընդհատվող ռեժիմով
4546 դիտում
18:47 25-01-2016
Առատ ձյան տեղումների պատճառով «Սանիտեկ» ընկերությունը աշխատել է արտակարգ ռեժիմով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3891 դիտում
19:48 26-12-2016
Արտակարգ ռեժիմով շարունակվող ձնամաքրման աշխատանքները կընթանան նաև առաջիկա գիշերվա ընթացքում
Այս բաժնից
1156 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1264 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1474 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ