211652_close_icon
views-count4214 դիտում article-date 11:46 29-06-2016

Փոխվել է գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի նկատմամբ խափանման միջոցը

Պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոց կալանքը հունիսի 28-ին փոխվել է գործը վերահսկող դատախազի որոշմամբ: Տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից: Մեր տեղեկություններով` Մ. Չիլինգարյանի խափանման միջոցի փոխոխության հիմքը առողջականն է: Նշենք, որ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը հունիսի 3-ին կալանավորվել էր, իսկ 1 օր անց տեղափոխվել Երեւանի կայազորային հոսպիտալ: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նմանատիպ նյութեր