1929 դիտում
11:03 23-07-2015
Ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեսկզբի հինգ ամիսներին ավելացել է 15,5 տոկոսով. «Հայոց ախարհ»
«Հայոց աշխարհը» գրում է. «Ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեսկզբի հինգ ամիսներին ավելացել է 15,5 տոկոսով։ Այն գերազանցել է 1 մլրդ 266 մլն կՎտ-ն։ Վերջին չորս տարիներին կայանը նույնքան հոսանք է տվել միայն 2013թ.։ Մինչդեռ, ինչպես 2014թ., այնպես էլ 2011-2012թթ., ԱԷԿ-ի արտադրած հոսանքի քանակը նշված ժամանակահատվածում չի գերազանցել 1158 մլն կՎտ-ն։
Բնակլիմայական բարվոք վիճակը նպաստել է նաեւ հիդրոկայաններում արտադրված էլեկտրաէներգիայի ավելացմանը։ Նախորդ տարվա համեմատ աճը եղել է 8,7 տոկոս։ Հէկերում արտադրության քանակները գերազանցել են ինչպես 2013թ., այնպես էլ 2012թ. մակարդակը։ Այն, սակայն, զիջել է 2011թ. արտադրության ծավալը։ Այդ տարի հէկերը թողարկել են ռեկորդային քանակությամբ՝ 1 մլրդ 78 մլն կՎտ էլեկտրաէներգիա։ Ի տարբերություն ատոմակայանի եւ հէկերի, այս տարի զգալիորեն նվազել է ջերմային կայաններում արտադրված հոսանքի քանակը։ Այն կրճատվել է 26,5 տոկոսով՝ կազմելով 940 մլն կՎտ»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1123 դիտում
09:39 04-04-2015
Տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1,7 տոկոսով. «Ժողովուրդ»
2446 դիտում
13:26 04-02-2016
Հայերը վիսկի խմող ազգ չեն, բայց վիսկիի արտադրությունը Հայաստանում ավելացել է 2560 տոկոսով
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»