Չինաստանը կարող է ռեկորդային՝ 43 մլրդ դոլարով գնել շվեյցարական Syngenta ընկերությունը
                        Չինաստանի ChemChina պետական քիմիական ընկերությունը մտադիր է 43 մլրդ դոլարով ձեռք բերել շվեյցարական Syngenta ընկերությունը, որը զբաղվում է թունաքիմիկատների արտադրությամբ, հայտնել է BBC-ն:
Syngenta-ի տնօրենների խորհւրդն արդեն խորհուրդ է տվել իր բաժնետերերին հավանություն տալ Չինաստանի հետ գործարքին: Այն պետք է ավարտվի մինչև ընթացիկ տարվա վերջը, իսկ առայժմ ընկերության ղեկավար կազմում փոփոխություններ չեն նախատեսվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

