3402 դիտում
14:22 01-02-2016
Ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի ՊՆ-ների միջև 2016թ. ռազմական համագործակցության ծրագիրը
Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ս.թ. փետրվարի 1-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում:
Վրացական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և իր վրացի պաշտոնակցի առանձնազրույցը, որին հաջորդեց պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Այնուհետև երկու երկրների պաշտպանական գերատեսչություններում միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2016թ. ռազմական համագործակցության ծրագիրը: 2010թ. ի վեր պլանային հիմունքներով իրականացվող երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի այս տարվա հիմնական ուղենիշներն են փորձի փոխանակումը խաղաղապահության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և ռազմավարական պլանավորման ոլորտներում:
Պաշտպանության նախարարությունում վրացական պատվիրակության հյուրընկալումը եզրափակվեց Ս.Օհանյանի և Թ.Խիդաշելիի համատեղ մամլո ասուլիսով:
Նմանատիպ նյութեր
922 դիտում
16:20 07-02-2024
Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ՊՆ-ների միջև համագործակցության 2024-ի ծրագիրը
2495 դիտում
20:48 02-12-2016
Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ռազմական համագործակցության ռազմական ծրագիրը
1388 դիտում
16:51 27-11-2015
Ստորագրվել է Հայաստանի և Լիբանանի զինված ուժերի միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը
Այս բաժնից
892 դիտում
11:26 12-01-2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
676 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
835 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան