2447 դիտում
20:48 02-12-2016
Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ռազմական համագործակցության ռազմական ծրագիրը
Դեկտեմբերի 1-ից 2-ը աշխատանքային այցով Երևանում էր գտնվում Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Կարոլիս Ալեկսայի գլխավորած պատվիրակությանը:
Այցի ընթացքում կայացել է Կարոլիս Ալեկսայի հանդիպումը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Քննարկվել և ամփոփվել են հայ-լիտվական ռազմական համագործակցության ոլորտում 2016 թվականին իրականացված միջոցառումները, արձանագրված ձեռքբերումները և նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները: Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՀ ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2017թ. ծրագիրը:
Դեկտեմբերի 2-ին լիտվական պատվիրակությանը և Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Դեսպան Պետրիկասը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել ձեռքբերումներ աշխատանքային գործունեության մեջ: Անդրադառնալով պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությանը, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն արդյունավետ է և զարգացման լուրջ ներուժ ունի:
Վիգեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Վիտաուտաս Ռակաուսկասին (նստավայրը ք.Թբիլիսի) ՀՀ-ում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-լիտվական պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:
Նմանատիպ նյութեր
1650 դիտում
20:53 02-12-2021
Ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը
817 դիտում
16:20 07-02-2024
Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ՊՆ-ների միջև համագործակցության 2024-ի ծրագիրը
1346 դիտում
16:51 27-11-2015
Ստորագրվել է Հայաստանի և Լիբանանի զինված ուժերի միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը
Այս բաժնից
673 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
562 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
772 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am