211652_close_icon
views-count98302 դիտում article-date 12:39 30-01-2016

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 47-ամյա տղամարդը քաղաքացիների ներկայությամբ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Մոտ 50 տարեկան տղամարդը Կիևյան կամրջի վրա անցել էր վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ինքնասպան լինել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին փրկարարներն ու ոստիկանները, քաղաքացիները փորձում էին համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, սակայն, ցավոք, վերջինս իրեն ցած նետեց: Այս պահին տեղում աշխատում է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման 19-րդ ջոկատը և փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը՝ կապիտան Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Ղազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապ օգնության թիվ 12 բրիգադը՝ բժիշկ Ջիվան Գուլքանյանի և բժշկուհի Սուսաննա Ստեփանյանի գլխավորությամբ և այս պահին դեպքի վայրից նրանք չեն հեռանում, քանի որ ականատեսների պատմելով՝ մահացածի հարազատները ականատես են եղել և այս պահին գտնվում են դեպքի վայրում: [color=#EF2929]Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արարատի մարզի բնակիչ, 47-ամյա Արտակ. Գ.-ն:[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր