211652_close_icon
views-count2657 դիտում article-date 08:57 30-01-2016

Սերժ Սարգսյանը հանդիպել է դաշնակցականների հետ. Ի՞նչ որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին՝ երեկոյան, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, դաշնակցականների հետ հանդիպել ու քննարկել է հնարավոր կոալիցիայի ձևավորման պայմանները: Ըստ նույն տեղեկությունների՝ Դաշնակցության պատվիրակությունը գլխավորել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանից բացի՝ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մեր տեղեկություններով՝ դաշնակցականներն առաջարկել են, որ նոր կազմավորվելիք կոալիցիան որպես այդպիսին չկոչվի, այլ այն ձևակերպվի որպես քաղաքական ուժերի համագործակցություն, մինչև 2017 թվականի ԱԺ ընտրությունները՝ առանց «ճոխությունների»: Քննարկվել է նաև նախարարական ու մարզպետների պորտֆելների հարցը: Սերժ Սարգսյանը, սակայն, ՀՅԴ-ի կողմից առաջ քաշված պայմանների առնչությամբ ոչ մի կոնկրետ պատասխան չի տվել և ասել է, որ ՀՀԿ-ի վերջնական կարծիքը պարզ կլինի ՀՀԿ-ի ԳՄ նիստից հետո, որ տեղի ունեցավ երեկ: Սակայն ՀՀԿ-ականները կարծես թե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ և դեռ չեն շտապում հայտարարել, թե, ի վերջո, ինչ որոշում է կայացվել: Երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հնարավոր է՝ մյուս շաբաթ ինչ-որ բան ասվի այս թեմայով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր