30885 դիտում
11:04 30-01-2016
Դավիթաշենում գործող «Սյունիք» խանութում խոշոր հրդեհ է տեղի ունեցել. վնասվել են ծխախոտի և քաղցրավենիքի բաժինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող «Սյունիք» խանութ-սրահում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:
Հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օպերատիվ գործողությունների արդունքում հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը: Ժամանել է նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել նաև 1-04 ծառայության և էլեկտրոցանցի աշխատակիցները: Տեղում էր նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով վնասվել են խանութի ծխախոտի և քաղցրավենիքի բաժինները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խանութը պատկանում է անհատ ձեռներեց Մարտին Թալալյանին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+