3706 դիտում
08:42 30-01-2016
ԱԱԾ-ն պետական դավաճանության փաստի առթիվ մեղադրանք է առաջադրել միանգամից չորս հոգու՝ երկու տղամարդու և երկու կնոջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ անցած տարի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության փաստի առթիվ հարուցված մեկ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել միանգամից չորս հոգու՝ երկու տղամարդու և երկու կնոջ։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ համաձայն մեղադրանքի՝ հայր ու որդի հավաքագրվել են Թուրքիայում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից և պարտավորվել գումարի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տվալներ հաղորդել։
Գործով անցնող կանայք Կապանի բնակիչներ են, որոնցից հիմնական դերակատարը մեկն է եղել, իսկ մյուսը նրա հորաքրոջ աղջիկն է, որն ազգականի պետական դավաճանության մասին իմացել է, բայց իրավապահներին չի հայտնել այդ մասին։ Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակիցներին ԼՂՀ կոնկրետ երկու տարածքների՝ Մատաղիսի և Մարտունու զորամասերի վերաբերյալ ավալներ են հետաքրքրել։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ այս քրգործը անցած տարվա դեկտեմբերի 29-ին ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10034 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
1446 դիտում
14:41 25-04-2022
ԱԱԾ-ում ավարտվել է պետական դավաճանության փաստի առթիվ հարուցված քրգործի անջատված մասի նախաքննությունը
1242 դիտում
11:38 06-03-2019
Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Դիլիջանի պետական քոլեջի երկու դասախոսի
Այս բաժնից
1729 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1504 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»