1567 դիտում
09:17 28-01-2016
Իշխանությունները մտադիր են ընտրություններում քվեարկությունը դարձնել էլեկտրոնային. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ցանկանում են ընտրություններում քվեարկության գործընթացը դարձնել էլեկտրոնային: Այս նպատակով նույնիսկ բանակցություններ են վարել եվրոպական կառույցների հետ, որոնք խոստացել են անհրաժեշտ ֆինանսավորումը հատկացնել: Այս համակարգը ներդնելով՝ իշխանությունները ցանկանում են ստանալ մի իրավիճակ, որ մարդիկ վախից կամավոր քվեարկեն իրենց օգտին: Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ քաղաքացիների այն ստվար հատվածը, որն աշխատում է որևէ հաստատությունում, հոգեբանորեն վախենում է իշխանություններին հակադրվել՝ մտածելով, թե ընտրական գործընթացն ամբողջությամբ ինչ-որ կերպ վերահսկվում է:
Եվ այս իրավիճակում էլեկտրոնային քվեարկության անցնելու տարբերակը գտնված ելք է: Մարդիկ այլևս կասկած չեն ունենա, որ իրենց քվեարկությունը վերահսկվում է: Արդյունքում պետական ծառայողները կամ ինչ-որ կերպ իշխանություններից կախում ունեցող ընտրողները ինքնակամ իշխանությունների օգտին կքվեարկեն և ՀՀ-ում կլինեն ազատ ու թափանցիկ ընտրություններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
2049 դիտում
14:54 30-11-2018
ԱԺ ընտրություններում էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է
3125 դիտում
19:57 24-03-2017
ԱԺ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կավարտվի մարտի 26-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20-ին
2394 դիտում
11:20 11-06-2021
Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1813 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8889 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին