ԱԺ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կավարտվի մարտի 26-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20-ին
Այսօր առավոտյան Երևանի ժամանակով ժամը 8-ից մեկնարկել է Ազգային ժողովի ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը: Քվեարկությունը կավարտվի մարտի 26-ին Երևանի ժամանակով ժամը 20-ին: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական [url=http://www.elections.am/news/id-426/]հանձնաժողովի կայքից[/url]:
Էլեկտրոնային քվերակության իրավունք ունեցողների ընդհանուր թիվն, ըստ ԿԸՀ-ի՝ 877 է:
ԷԼեկտրոնային քվերակության համար ընտրողը կարող է այցելել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի [url=https://online.elections.am/]համապատասխան էջ[/url], գրանցվել և քվեարկել: Էլեկտրոնային քվեարկության կարգին և մանրամասներին կարելի է ծանոթանալ [url=http://res.elections.am/images/doc/e-vote02.04.17.pdf]այստեղ[/url]: