3420 դիտում
17:23 21-01-2016
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ԱրՊՀ խորհրդի նիստին
Արցախի Հանրապետության վարչապետ, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 21-ին մասնակցել է ԱրՊՀ խորհրդի նիստին:
Վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմում զոհված՝ ԱրՊՀ ուսանող-ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա բուհի մեծ դահլիճում, նրա նախագահությամբ, տեղի է ունեցել համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում էին ԱրՊՀ խորհրդի անդամները, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Օրակարգի համաձայն՝ 2014-2015թթ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես է եկել ռեկտոր Մանուշ Մինասյանը: Ներկայացվել է նաև բուհի տարեկան ֆինանսական հաշվետվությունը: ԱրՊՀ խորհրդի անդամները բավարար են գնահատել հաշվետվությունները, որին հետևել են մի շարք ելույթներ: Այնուհետև ցուցադրվել է համալսարանի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:
Իր եզրափակիչ խոսքում ԱրՊՀ խորհրդի նախագահ, վարչապետ Արայիկ Հարությունյանը ևս բավարար է գնահատել կատարված աշխատանքը՝ մյուս կողմից մատնանշելով առկա խնդիրները: «Անցած տարիների փորձը ցույց է տվել, որ տարեկան հաշվետվությունների ժամանակ ավելի շատ խոսվում է ձեռքբերումների և պահանջների մասին, այնինչ կան խնդիրներ, որոնք արժանի են խորքային և համապարփակ քննարկման: Բացի կրթության որակի շարունակական բարձրացումից, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել նաև տնտեսության հետ կապերի հաստատման և ամրապնդման ուղղությամբ, ինչը գործնական գիտելիքներով կապահովի ուսանողներին և կավելացնի համալսարանի սեփական եկամուտները»,- ասել է վարչապետը և հավելել, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բուհի ընթացիկ և հիմնական խնդիրները:
Ա. Հարությունյանն անդրադարձել է անցած տարվա ընթացքում կրթական ոլորտում կառավարության կողմից իրականացված հաջողված ծրագրերին՝ նշելով, մասնավորապես, Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքների մեկնարկի, Շուշի քաղաքում «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանի» և «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի» շենքերի բացման մասին:
«Պետության զարգացման կայուն երաշխիքներից մեկն արհեստավարժ մասնագետների պատրաստումն է: Այս տեսանկյունից հանրապետության իշխանությունների ջանքերով առաջիկայում կբացվի նաև «Շուշիի տեխնոլոգիական համալսարանը», որը բարձր տեխնոլոգիաների և հանրապետության տնտեսության պահանջված մի շարք այլ ոլորտների համար կպատրաստի բարձրակարգ մասնագետներ»,- նշել է գործադիր իշխանության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
2191 դիտում
21:05 29-01-2022
Արայիկ Հարությունյանը Պաշտպանության նախարարությունում մասնակցել է ռազմական խորհրդի նիստին
1032 դիտում
18:40 29-11-2022
Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստին
Այս բաժնից
1390 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1039 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1342 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը