211652_close_icon
views-count975 դիտում article-date 18:40 29-11-2022

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստին

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նիստը վարել է խորհրդի նախագահ, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Վարչապետի աշխատակազմի համար առաջնահերթություն է տեսչական մարմինների աշխատանքի որակի արդյունավետության բարձրացման հարցը։ Նա կարևորել է տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում օրենսդրական փոոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ դրանում պետք է ներգրավվեն շահագրգիռ բոլոր գերատեսչությունները։

Ընդ որում, վերոնշյալ օրենսդրական փոփոխություները պետք է կատարել հնարավորինս սեղմ ժամկետներում, ինչը հնարավորություն կտա ուժեղացնել վերահսկողական գործառույթների իրականացման մեխանիզմները։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնակի կարևորել է  տեսչական մարմնի վերահսկողության  ներքո գտնվող բնագավառներում գործունեություն ծավալող տնտեսավարողների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիների՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցը։

Կառավարման խորհրդի անդամները քննարկել են  օրակարգային մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության, ստուգումների տարեկան ծրագրերը, ինչպես նաև ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի 3-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատման նախագիծը։

Կառավարման Խորհուրդը հավանություն է տվել քննարկված բոլոր հարցերին, որոնք քվեարկությամբ հաստատվել են:

Նմանատիպ նյութեր