211652_close_icon
views-count1479 դիտում article-date 11:52 11-01-2016

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Բալթյան երկրներ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 10-16-ն աշխատանքային այցով մեկնել է Բալթյան երկրներ: Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումներն Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի առաջին փոխնախագահ Հելիր-Վալդոր Սիդերի, Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ Ինես Լիբինա-Էգների, Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի, Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի, Հայաստանի հետ Լատվիայի եւ Լիտվայի միջխորհրդարանական կապերի խմբերի, ինչպես նաեւ Բալթյան երկրներում հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր