Ժամը 23.00-ի դրությամբ փակ են Բերդ-Ճամբարակ, Մադինա-Լեռնահովիտ, Լեռնահովիտ-Գեղհովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Փակ են Բերդ-Ճամբարակ, Մադինա-Լեռնահովիտ, Լեռնահովիտ-Գեղհովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Գորիս-Սիսիան (10-15 կմ), Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: [/color]
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է [/color]բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: