211652_close_icon
views-count56468 դիտում article-date 13:40 08-01-2016

Կոռնիձորի Արոն սպառնում է SHAMSHYAN.com-ին

Հունվարի 5-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/04/74157/]հոդված [/url]էր հրապարակել՝ մի քրեական գործի վերաբերյալ, որը հարուցվել էր մի աղջկա՝ ոմն Անուշ Խուդավերդյանի առևանգման փաստով: Մեկ օր հետո բազմաթիվ տառասխալներով և մի քիչ բորբոքված ոճով էլեկտրոնային նամակ ստացանք Անուշ Խուդավերդյանից, որտեղ երիտասարդ աղջիկը խնդրում էր փոխել իր ազգանունը: Մտածելով, որ գուցե իրոք, տհաճ է երիտասարդ աղջկա համար, և հնարավոր է, որ որոշակի վատ ազդեցություն ունենա նրա հետագա անձնական կյանքի վրա, ազգանունը փոխեցինք: Երեկ մեզ զանգահարեց նույն Անուշը՝ լկտի կերպով պահանջելով փոխել նաև իր անունը, ապա փոխանցեց հեռախոսը մի ուրիշ անձնավորության, որը, պարզվեց, Անուշի հայրն է՝ Արա Խուդավերդյանը: «Արա, ես Կոռնիձորի Արոն եմ, էս աղջկաս անվան հե՞տ եք խաղում»,- սկսեց խոսակցությունը Անուշի հայրը, ապա շարունակեց հայհոյանքներով ու սպառնալիքներով: Սպառնալիքի ընդհանուր բովանդակությունն այն էր, որ ինքը կդիմի «02-ի ղեկավարությանը», մեզ կկանչեն ու կպատժեն, իսկ մեր կարիերան դրանով կավարտվի: Շատ ցավալի է, իհարկե, որ Ղարաբաղյան պատերազմով անցած ազատամարտիկը, ում մասին գիտեինք հիմնականում միայն լավը, իրեն դրսևորում է նման կերպ: Բայց գուցե ամանորյա ալկոհոլի ազդեցությամբ կամ պատերազմական մինչև վերջ չապաքինված վերքերի պատճառով ականատես եղանք նման ցածրակարգ պահվածքի: Ժողովրդավարական արժեքների համար պայքարող հրամանատարին հիշեցնում ենք, որ մյուս իրավունքների նման ազատ խոսքի իրավունքը ևս ընտրովի չի լինում և կարող է վերաբերել ոչ միայն ուրիշներին, այլև իրեն:

Նմանատիպ նյութեր