Իրանն արգելել է Սաուդյան Արաբիայից ցանկացած տեսակի սննդամթերքի ներմուծումը
Իրանի իշխանությունները մթերային պատժամիջոցներ են պատրաստվում կիրառել Սաուդյան Արաբիայի դեմ: Այդ մասին հայտնել է Իրանի պետական PressTV հեռուստաալիքը:
Հայտարարության մեջ ասված է. «Իրանն արգելում է Սաուդյան Արաբիայից ցանկացած տեսակի սննդամթերքի ներմուծումը՝ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո»:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Իսլամական պետությունը մեղադրում է արաբական թագավորությանը Սանայում դիվանագիտական առաքելության շենքը ռմբակոծելու մեջ, ինչի հետևանքով անվտանգության աշխատակիցներ են վիրավորվել: