1012 դիտում
16:44 22-03-2024
Ջրային պարեկներն առավել մեծ անձնակազմով կապահովեն հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը (տեսանյութ)
Մարտի 18-ին ՆԳ նախարարության կրթահամալիրում մեկնարկել են Ջրային պարեկային ծառայության երկրորդ հոսքի վերապատրաստման դասընթացները, որոնց ներգրավված են լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաղթահարած 36 պարեկներ։
Պարեկներն ուսումնասիրում են Ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը, ծանոթանում լողամիջոցներին ու փրկարարական սարքավորումներին։
Տեսական գիտելիքները նրանք կիրառում են նախ կրթահամալիրում գտնվող նավի վրա, իսկ ավարտական փուլում՝ Սևանա լճում անցկացվող գործնական պարապմունքների ժամանակ։
Վերապատրաստման այս փուլը հագեցած է նաև ֆիզիկական պատրաստականության պարապմունքներով։
Ավարտին պարեկներն անցնելու են համալիր ստուգումներ, որոնք հաղթահարածները կմիանան դեկտեմբերից Սևանա լճում ծառայող գործընկերներին: Եվ արդեն ամռանը ստորաբաժանումը կկարողանա ավելի մեծ անձնակազմով պահպանել հասարակական կարգն ու ապահովել քաղաքացիների անվտանգությունը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1374 դիտում
23:13 28-06-2014
Իրաքում գտնվող ամերիկացի ռազմական խորհրդականների անվտանգությունը կապահովեն ԶՈւ անօդաչուները
3188 դիտում
11:36 20-12-2020
Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները. ՊՆ
Այս բաժնից
1249 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1111 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն