8829 դիտում
14:37 31-12-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանն իր ձեւավորած լավագույն ավանդույթները շարունակում է
Ավանդույթի համաձայն՝ եռասերունդ երկրապահական ընտանիքը դեկտեմբերի 31-ին այցելում է Եռաբլուր՝ շնորհավորելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Արցախյան ազատամարտի սուրբ նահատակների Ամանորը:
Բացառություն չէր եւ այս տարին:
ԵԿՄ-ից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցում են, որ վարչության շենքում տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստ, որի ընթացքում նախնական գնահատականներ հնչեցին 2015-ին կատարված աշխատանքների վերաբերյալ եւ նախանշվեցին 2016-ի ծրագրերը:
Շնորհավորանքի խոսքով եւ ծրագրային ելույթով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը: Այնուհետեւ երկրապահները ծաղիկներ խոնարհեցին ԵԿՄ վարչության շենքում տեղադրված՝ Վազգեն Սպարապետի կիսանդրիին եւ ուղեւորվեցին Եռաբլուր:
Երկրապահական պատվիրակություններն այսօր այցելում են նաեւ Հայաստանի, Արցախի բոլոր եղբայրական գերեզմաններ: ՀՀ, Արցախի եւ արտերկրի բաժանմունքների եռասերունդ երկրապահները նաեւ այցելում են Արցախյան հերոսամարտի պատվին, Արցախյան պատերազմի հերոսների պատվին կանգնեցված բոլոր հուշարձաններին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»