211652_close_icon
views-count2600 դիտում article-date 19:42 30-12-2015

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Աբովյանում, Հրազդանում, Դիլիջանում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Թալինում, Անիում, Արթիկում, Ախուրյանում տեղում է ձյուն, Իջևանում և Նոյեմբերյանում` անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր