Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում
                        ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 18-ին՝  ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում:
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է,  տեսանելիությունը՝ 50-60 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

