Բրիտանացի նկարիչը ամանորյա պատկերներ է ստեղծում մանկական հիվանդանոցի պատուհաններին. ֆոտոշարք
Բրիտանացի նկարիչ Թոմ Բեյքերը հայտնի է դարձել իր ոչ ավանդական հետաքրքրության և տաղանդի շնորհիվ:
Նա արհեստական ձյան բալոններով հիասքանչ տեսարաններ է պատկերում մանկական հիվանդանոցների պատուհաններին: Նրա աշխատանքներն այնքան են դուր եկել մարդկանց, որ հիմա բրիտանացին պատուհանները նկարազարդելու բազմաթիվ պատվերներ է ստանում ոչ միայն մասնավոր անձանցից, այլև` կազմակերպություններից:
Սակայն, հավանաբար, նրա ամենագլխավոր աշխատանքը մանկական հիվանդանոցների պատուհանները զարդարելն է և փոքրիկներին հեքիաթային տրամադրություն պարգևելը:
Թոմը աշխարհում նկարչական նման տեխնիկա կիրառող դեռևս միակ նկարիչն է:
Ներկայացնում ենք վարպետի աշխատանքները: