211652_close_icon
views-count1096 դիտում article-date 13:11 25-12-2015

Կասկածյալի մոտ 8 փաթեթ թմրամիջոց հայտնաբերվեց

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Նարեկ Կ.-ին, որի մոտից հայտնաբերվել է 8 փաթեթ, որոնցից մեկի մեջ՝ սպիտակ, մյուսներում՝ դեղնականաչավուն զանգվածներ` 25.5 գ ընդհանուր կշռով: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր