211652_close_icon
views-count966 դիտում article-date 16:52 24-12-2015

Օպերատիվ հետախուզության վարչությունն ամփոփում է 2015 թվականը

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության առջև 2015-ին խնդիր էր դրվել ստեղծված տնտեսական բարդ իրավիճակում հսկողական միջոցառումներն իրականացնել առանց բիզնեսի գործունեությանը չհիմնավորված միջամտության: Առաջնորդվելով բացառապես թիրախային վերլուծություններով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են առավել ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Արդյունքում օպերատիվ հետախուզության վարչությանը հաջողվել է կիրառվող մեղմ վարչարարությանը զուգընթաց, ապահովել լրացուցիչ հարկային մուտքեր և բացահայտել տնտեսական իրավախախտումների բազմաթիվ դեպքեր: Ըստ ՕՀՎ 4-րդ բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանի, իրականացված 3508 հսկողական միջոցառմամբ արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 13.7 մլրդ դրամ` 2014թ-ի 4251 հսկողական աշխատանքներով արձանագրված՝ 12.1 մլրդ դրամի դիմաց. «2015թ-ի հսկողական աշխատանքների քանակի 2014թ-ի նույն ցուցանիշի համեմատ 743-ով կամ 1/3-ով նվազելու պայմաններում՝ արձանագրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարի բացարձակ աճ կամ այլ կերպ ասած` ավելի քիչ վարչարարական միջոցառումների արդյունքում ձեռք է բերվել ցուցանիշների ակնհայտ աճ նախորդ տարվա համեմատ»: Ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների հայտնաբերմանն ուղղված օպերատիվ-հետ ախուզական 2130 միջոցառմամբ կազմվել է 818.7 մլն դրամի վարչական ակտ: Հարկային ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրվել է գործարքների փաստաթղթավորման աճ. ընթացիկ տարում դուրս է գրվել 9.725.486 հարկային հաշիվ (վավերացված և հաստատված գնորդի կողմից), որոնցում արտացոլված ապրանքների արժեքը կազմել է 1.94 տրիլիոն դրամ, 2014թ-ի համեմատ դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է 12.2%-ով, իսկ հարկային հաշիվներում առանձնացված գումարը` մոտ 150 մլրդ դրամով կամ 8.4%-ով: Ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական 231 միջոցառմամբ կազմվել են վարչական ակտեր՝ ընդհանուր 116.8 մլն դրամի չափով՝ 2014թ-ի համեմատ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքերը նվազել են 115-ով: Հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի գործունեության իրականացման 13 դեպք, ինչի արդյունքում առաջադրվել է պետբյուջե վճարման 9.2 մլն դրամ: Իրականացվել է նաև 464 մասնակի ստուգում, որից՝ 36 չափագրում, 191 չգրանցված աշխատողի հայտնաբերման, ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության 121 ստուգում և այլն: Արդյունքում պետբյուջե առաջադրվել է վճարման 81.7 մլն. դրամ, հայտնաբերվել է 276 չգրանցված աշխատող: ՕՀՎ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված, ինչպես նաև 3-րդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա քննչական մարմիններին 2015թ-ի ընթացքում ուղարկվել է 560 նյութ, որից 14-ի մասով հարուցվել է քրեական գործ (քրեական օրենսգրքի 205 հոդվածի հատկանիշներով): Իրավապահ մարմինների պահանջով վարչության կողմից 97 դեպքով իրականացվել է նախնական հաշվարկ՝ պետությանը պատճառված վնասի վերաբերյալ: Տեղեկատվական բազայի տվյալների համադրումներով առանձնացված, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 18 տնտեսվարող սուբյեկտներ ճանաչվել են փոխկապակցված և շրջանառության հարկի դաշտից անցել են ընդհանուր հարկման դաշտ: Ընթացիկ տարում իրականացված աշխատանքների արդյունքում 150-ից ավել տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են մոտ 13 հազար չդրոշմավորված կամ դրոշմավորման կանոնների խախտումով ապրանքներ: Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 604 ստուգմամբ արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 12.7 մլրդ դրամ. 2014թ-ի համեմատ՝ ստուգումների քանակը նվազել է 106-ով, իսկ հայտնաբերումն ավելացել է 17.5-%-ով կամ 1.9 մլրդ դրամով: «Առանձնակի հսկողություն է իրականացվելու նախատոնական և տոնական օրերին՝ առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման և տեղափոխման դեպքերը բացահայտելու, ինչպես նաև հարկ վճարողների կողմից փաստացի իրացման շրջանառությունների ճիշտ հայտարարագրման և բոլոր գործարքների ամբողջական փաստաթղթավորման նպատակով»,-ընդգծել է Աշոտ Զաքարյանը: [b]Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր