211652_close_icon
views-count1193 դիտում article-date 18:46 23-12-2015

Առաջընթաց է ապրում ողջ Veolia Group-ը. «Երևան Ջուր»

Միայն նոյեմբեր ամսին, ֆրանսիական Veolia Group ընկերությունը աշխարհի մի քանի երկրներում` Ղազախստանում, Չինաստանում, Իսպանիայում, Պերուում, Կամերունում ձեռնամուխ եղավ ջրի աղազրկման, թափոնների վերամշակման, էլեկտրաէներգիայի արտադրության ձեռնարկությունների ստեղծմանը: Ընդ որում, սեփական մասնագետների օգնությամբ ու սեփական տեխնոլոգիաների հիման վրա: Փաստը վկայում է, որ Veolia Group-ը, որպես շրջակա միջավայրի ոլորտում գործունեություն իրականացնող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը, 2014թ. ապրիլին հաջողության ավարտելով կազմակերպչական ու կառուցվածքային փոփոխությունները, ներկայումս առաջընթաց է ապրում, արձանագրելով նորանոր ձեռքբերումներ: Առաջընթաց է ապրում նաև նրա մաս կազմող «Երևան Ջուր» ՓԲԸ-ն: Տարին մոտենում է իր ավարտին: Ժամանակն է արածն ու չարածը ամփոփելու, հետագա ծրագրեր կազմելու: «Երևան Ջուր» ՓԲԸ համար 2015թ. լարված ու իրադարձություններով հագեցած տարի էր` լի իրականացված ծրագրերով ու ձեռքբերումներով: Վերջնական տվյալները հայտնի կդառնան հունվարին, սակայն արդեն այսօր ակնհայտ է. ընկերությունը հաջողությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները: Ջուր ունենք, որակը համապատասխանում է պահանջներին, համակարգը շարունակվում է վերակառուցվել, ընկերության ֆինանսական վիճակը բարվոք է, ներդրումային ծրագրերն իրականացվում են: Եվ որ շատ կարեւոր է. սպառողներից ստացվող բողոքները զգալիորեն նվազել են: Միայն այն, որ տնօրինությունը հունիսին ընդունեց սակագինը անփոփոխ թողնելու մասին որոշում, ընդ որում, երկրորդ տարին անընդմեջ, վկայում է, որ Երևան Ջուր ՓԲԸ-ն այլեւս ոտքերի վրա ամուր կանգնած ընկերություն է: Հին ջրմուղ-կոյուղուց շատ քիչ բան է մնացել: Դա է վկայում նաեւ «Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության 9-րդ տարվա արդյունքների ամփոփումը, երբ անկախ աուդիտորը հայտարարեց. «Ընդհանուր առմամբ, 9-րդ պայմանագրային տարում ընկերության կողմից մատուցվող ծառայության մակարդակը եղել է ավելի բարձր, քան երբևէ, և որ Երևանի ջրամատակարարումը ավելի կայուն և հուսալի է, քան նախկինում»: Այս առումով նոյեմբերը ընկերությանը նոր հաջողություն բերեց: Հաշվետու ամսին արտակարգ պատահարներ համակարգում չեն գրանցվել: Իրականացված աշխատանքներն էլ ուղղված են եղել առկա և առաջացող խնդիրների լուծմանը: Օրինակ` Գառնիի ջրաղբյուրում կառուցվել է հիդրավլիկ հանգույց, որը թույլ է տվել բարձրացնել համակարգի շահագործման արդյունավետությունն ու օպերատիվությունը: Ջրակորուստներից խուսափելու նպատակ են ունեցել Արին-Բերդ-Խարբերդ, Կաթնաղբյուր-Երեւան ջրատարներում կատարված վթարի վերացման աշխատանքները: Կաթնաղբյուրի վթարված էլեկտրաենթակայանում մոնտաժվել են նոր, արդիական սարքավորումներ: Շարունակվել է նաև ներքաղաքային ցանցի վերակառուցումը: Սարի թաղի 7-րդ փողոցում գտնվող մանկապարտեզը սնուցող վթարված թուջե ջրագծի շահագործումը այլևս դարձել էր անհնար: Որոշվեց թուջե ջրագիծը խցափակմամբ հանել շահագործումից և կառուցել նոր ջրագիծ: Սիսակյան փողոցում ևս վթարված թուջե ջրագծին փոխարինեց պոլիէթիլենե նոր ջրագիծը, ինչի արդյունքում տնտեսվեց ջրաքանակ, բարելավվեց ջրամատակարարումը, իսկ ցանցի շահագործումը դարձավ ավելի հուսալի: Ջրամատակարարման բարելավմանն են հանգեցրել նաեւ Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի ջրագծերի վերակառուցումը, Ֆուչիկի փողոցում պողպատե ջրագծի փոխարինումը պոլիէթիլենե ջրագծով: Իսկ Երկաթուղայինների, Երզնկյան Ներքին Շենգավիթ թաղամասի 8-րդ փողոցներում, Կոտայքի մարզի Առինջ եւ Պտղնի գյուղերում այդօրինակ աշխատանքները շարունակվել են: Այս ամենի շնորհիվ, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 79%-ը, 17-23,5 ժամ՝ 21%-ը: Սպառողներին մատակարարված ջրի որակն էլ, ինչպես ցույց տվեց ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1410 փորձանմուշների ստուգումը, համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. նոյեմբերին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. նոյեմբերի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/: [img]/ups/images/0505083001450877796947518.png[/img]

Նմանատիպ նյութեր