211652_close_icon
views-count1077 դիտում article-date 13:12 19-12-2015

ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Թերապևտների եվրասիական ասոցիացիայի նախագահ Գրիգորի Հարությունովին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Թերապևտների եվրասիական ասոցիացիայի նախագահ Գրիգորի Հարությունովին: Հյուրը նախարարին ներկայացրեց իրենց մասնագիտական միավորման կողմից իրականացված աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ ասոցիացիան ցանկություն ունի 2016թ. սկզբին Թերապևտների եվրասիական ասոցիացիայի երկրորդ համագումարն անցկացնել Հայաստանում: Ասոցիացիայի նախագահի խոսքով` անցկացման դեպքում այս միջոցառումը հնարավորություն կտա տարբեր երկրների մասնակիցներին քննարկել մասնագիտական արդիական հարցեր, ինչպես նաև համագործակցության նոր ծրագրեր մշակել: Նախարարը հավանության արժանացրեց համագումարի անցկացան գաղափարը: Նա նշեց, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունմամբ մեր երկրում ստեղծվելու է հավաստագրման կենտրոն, և հավաստագրման հանձնաժողովը կազմակերպվող ոլորտային մասնագիտական միջոցառումների համար կրեդիտներ է սահմանելու: Հաշվի առնելով բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման ապահովման ոլորտում իրականացվող բարեփոխումները, Արմեն Մուրադյանը միջոցառման անցկացումը կարևորեց առաջին հերթին ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների համար շնորհվող կրեդիտների, ինչպես նաև թերապիայի որպես մասնագիտություն զարգացման տեսանկյունից: Գրիգորի Հարությունովը նախարարին ներկայացրեց նաև «Եվրասիական ամսագիրը»: Միջազգային չափանիշներին համապատասխան այս հրատարակությունը նվիրված է բժշկության արդի հարցերին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համագործակցության այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր