211652_close_icon
views-count4827 դիտում article-date 20:46 18-12-2015

Բունդեսլիգա. Մխիթարյանի «հակագրոհային» գոլը 2-րդն է լավագույն տասնյակում. տեսանյութ

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է Գերմանիայի առաջնությունում լավագույն հակագրոհների տասնյակը, որոնցից հետո գոլ է արձանագրվել: Լավագույն տասնյակում 2-րդը Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլն է, որը նա այս մրցաշրջանի 1-ին տուրում խփել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը: Նշենք, որ այդ հանդիպումն ավարտվել էր դորտմունդցիների հաղթանակով՝ 4:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր