Հենրիխ Մխիթարյանի գոլը՝ Գերմանիայի Սուպերգավաթի պատմության լավագույն տասնյակում. տեսանյութ
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումներում խփված 10 ամենագեղեցիկ գոլերը:
Լավագույն տասնյակում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըի գոլը, որը նա խփել է Մյունխենի «Բավարիայի» դարպասը՝ 2014 թվականի Գերմանիայի Սուպերգավաթի մրցավեճում:
Ուշագրավ է, որ 10 լավագույն գոլերից 5-ի հեղինակները ներկայացնում են Դորտմունդի «Բորուսիան»: