1889 դիտում
14:11 11-12-2015
Երևանի քաղաքապետարանում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքների ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքների ցուցահանդես:
Միջոցառման բացմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով մասնակիցներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար տարբեր ուղղություններով, այդ թվում կրթամշակութային ոլորտում իրականացվող ծրագրերը լինելու են շարունակական:
«Իրավամբ շնորհակալ ենք մայրաքաղաքի մշակութային և մարզական կյանքում ձեր ուրույն մասնակցության և հաջողությունների համար: Երևանի քաղաքապետարանը շարունակելու է անել հնարավորը՝ մայրաքաղաքը բոլորի համար առավել մատչելի դարձնելու ուղղությամբ»,-նշել է Արամ Սուքիասյանը:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանն իր շնորհակալություն է փոխանցել Երևանի քաղաքապետին մշտական ուշադրության, նաև այն ծրագրերի համար, որոնք առավել հարմարավետ են դարձնում մայրաքաղաքը:
«2015 թվականը ձեռքբերումների տարի էր: Մատչելի ավտոբուսներ ու մատչելի քաղաք: Այս ամենը քաղաքապետարանի թիմի շնորհիվ այլևս երազանք չէ, այլ ամենօրյա համատեղ աշխատանքի արդյունք: Այսօր Երևանը օրինակելի է ինչպես տարածշրջանում, այնպես էլ ԱՊՀ տարածքում: Փոփոխությունները նկատելի են նաև եվրոպացի ու ամերիկացի մեր գործընկերների համար»,-նշել է Հակոբ Աբրահամյանը:
Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ստեղծագործական ցուցահանդեսին մասնակցելու և կազմակերպելու համար միջոցառման մասնակիցները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով և խրախուսական մրցանակով։ Երևանի քաղաքապետի շնորհակալագրին են արժանացել նաև ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» առաջին անգամ անցկացված հանրապետական մրցույթում հաղթող ճանաչված մայրաքաղաքի թիմի մարզիկները։
Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ են ունեցել «Փարոս» երգչախումբը, ինչպես նաև անհատ երաժիշտ կատարողներ:
Ցուցահանդեսի մուտքն ազատ է:
Նմանատիպ նյութեր
2856 դիտում
16:42 05-12-2017
Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը
Այս բաժնից
730 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
838 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
586 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին